Հետևեք մեզ

Ինչպես Աջակցել Մեզ

  1. Ֆինանսական աջակցություն

    Բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ֆինանսապես աջակցել Շարժմանը, կարող են սեղմել ստորև գտնվող կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը՝ նշելով իրենց անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և փոխանցելիք գումարի չափը։ Շարժման անդամներից մեկը կապ կհաստատի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիների հետ՝ քննարկելու մանրամասները։

    Ձեր հատկացրած միջոցներն ուղղվելու են Շարժմանն անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներին։ Մասնավորապես ներդրվելու են սոցիալական հարթակներում գովազդի, տեխնիկայի վարձույթի, տպագրության և նման այլ ծախսերի համար նախատեսված բյուջեում։ Նվիրաբերությունների, դրանցով կազմված բյուջեի ու ծախսերի մասին լրացուցիչ հաշվետվություն կտրամադրվի բոլորին, որում կնշվեն թե ծախսերի ուղղությունները, թե նվիրաբերողների անուննները։

    Աջակցել ֆինանսապես

    Ֆինանսական աջակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 73-50-55

  2. Կազմակերպչական աշխատանքներին ֆիզիկական ներգրավվածություն

    Շարժման ընթացքում մենք կարիք ենք ունենալու կամավորների, որոնք կներգրավվեն կազմակերպչական աշխատանքներում։ Մասնավորապես, սթիքերների տարածում, մեդիամոնիտորինգ, այլ ներգրավվածություն, որը ձեզանից շատ ջանք չի խլի, բայցև կլինի օգտակար։

  3. Վրանի պաշտպանությանը մասնակցություն

    Վրանը տեղադրվելու է, և այն պետք է պահել։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք պատրաստ են մասնակցել վրանի պաշտպանությանը, կարող են տեղեկացնել իրենց պատրաստակամության մասին՝ հայտնելով իրենց անունը, կոնտակտային տվյալները։ Մեզ հետ կապ կարող եք հաստատել ինչպես սոցիալական ցանցերի մեր էջերին նամակներ գրելով, այնպես էլ զանգահարելով՝ +374 95 73-50-55:

    Պետք է հաշվի առնել, որ վրանի պաշտպանության ժամանակ ոստիկանությունը կարող է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։ Եթե այդ հանգամանքը ձեզ չի կաշկանդում, ապա ձեզ օգտակար կլինի մեր այս նյութն այն մասին, թե ինչպես պետք է դրսևորվել ոստիկանության բաժիններում և թե ինչ իրավունքներ ունեն բերման ենթարկված քաղաքացիները։

  4. Մեդիա բովանդակության ստեղծում/տարածում

    Եթե սոցիալական ցանցերը ձեզ խորթ չեն, ապա կարող եք աջակցել մեզ նաև մեդիաբովանդակության ստեղծմամբ և տարածմամբ։ Մասնավորապես, դուք ձեր էջերում կարող եք տարածել Շարժման հրապարակումները, Շարժման անդամների հարցազրույցները (share), կարող եք լուսաբանել Շարժումը՝ հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութեր, կարող եք պատմել Շարժման մասին գրառումներով եւ այլ տեսակի հրապարակումներով։

  5. Սեփական նախաձեռնություններ

    Բացի մեզ աջակցելու վերը թվարկված եղանակներից՝ դուք ինքներդ կարող եք հանդես գալ սեփական նախաձեռնություններով, որոնք, ձեր կարծիքով, կարող են օգտակար լինել, եւ որոնք չեն հակասում մեր ընդհանուր սկզբունքներին՝ բռնության բացառմանը։ Ցանկացած գործողություն, արարք, ակցիա, որը կուղեկցվի բռնությամբ, ատելության խոսքով, չի կարող ասոցացվել Շարժման հետ։

  6. Ավտո-ակցիաներ

    Եթե դուք ունեք տրանսպորտային միջոց, ապա կարող եք միանալ ավտոակցիաներին։ Մասնավորապես, կարող եք Շարժման ընթացքում ամեն օր տարբեր ժամերի ձեր տրանսպորտային միջոցով երթևեկել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ այդպիսով ծանրաբեռնելով երթևեկը։ Եթե չունեք սեփական տրանսպորտային միջոց, ապա ձեր վերջնական նպատակակետեր կարող եք գնալ տաքսիներով՝ անցնելով կենտրոնական փողոցներով՝ նորից ծանրաբեռնելով երթևեկը։ Կարող եք իրականացնել իրազեկող ավտոերթեր։ Այս ակցիային մասնակցելու պատրաստակամության մասին ևս խնդրում ենք հայտնել կամ զանգով կամ կապի այլ միջոցներով։

  7. Ցույցերի/երթերի մասնակցություն

    Շարժման ընթացքում լինելու են ցույցեր ու երթեր, որոնց կարող են միանալ բոլոր քաղաքացիները։

Հայտնեք Ձեր մասնակցության վերաբերյալ