Հետևեք մեզ

Մանիֆեստ

Մենք՝ «Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը հիմնադրած քաղաքացիներս,

  • ամբողջությամբ գիտակցելով Հայաստանի Հանրապետության գլխին կախված գոյաբանական խնդիրները,
  • անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը,
  • համոզված լինելով, որ ներկայումս Հայաստանում կառավարող ուժի վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների,
  • զգալով մեր՝ քաղաքացիներիս բացառիկ իրավունքն ու պատասխանատվությունը այդ խնդիրների լուծման ճանապարհը որոշելու հարցում
  • քննարկումների արդյունքում ձևավորելով գործելու սկզբունքներ և ճանապարհային քարտեզ,
  • գիտակցելով առկա մարտահրավերների լուծման համար ուժերը և ռեսուրսները արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը և այդ հարցում որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ մեր պարտականությունը։

Հայտնում ենք, որ մեր համատեղ գործունեության նպատակներն են․

  • հանրային համաձայնության արդյունքում ստեղծել իրապես սուվերեն պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտին հատուկ որոշումներ կայացնելու շրջանակներով,
  • հասնել հանրային համերաշխության՝ քաղաքացիների կողմից միմյանց ֆիզիկական անվտանգության, իրավունքների և մշակութային ինքնության պաշտպանության ու զարգացման գործում, պետության երաշխավորության ներքո։

Այս խնդիրներին հասնելու համար մեր առաջ դրված խնդիրն է փոխել ներկայիս կառավարող ուժը՝

  • այն փոխարինելով շարժման նպատակներին հավատարիմ, գործունակ ժամանակավոր կառավարիչներով,
  • նոր կառավարության նկատմամբ կազմակերպելով այնպիսի վերահսկողական մեխանիզմներ, որ անհնար կդարձնի շարժման նպատակներից շեղման որևէ հնարավորություն,
  • կազմակերպել նոր խորհրդարանական ընտրություններ այն ժամկետներում և պայմաններով, որ ողջամիտ կհամարվի շարժման նպատակներին հասնելու համար։

Գործունեության սկզբունքներն են․

  • ներքաղաքական հարցերի լուծման գործում բռնության բացառումը,
  • որպես նպատակներին հասնելու միջոց խաղաղ դիմադրության գործիքակազմի ընտրությունը,
  • ապակուսակցական կազմակերպչական մարմինը։

Համատեղ գործունեության արժեքներն են․

  • ժողովրդավարությունը
  • արդարությունը
  • պատասխանատվությունը