Հետևեք մեզ

Մեր մասին

Շարժման անդամները ՀՀ քաղաքացիներ են։ Նրանցից ոմանք ինչ-որ պահի զբաղվել են քաղաքականությամբ, շատերը մասնակից են եղել քաղաքացիական նախաձեռնությունների՝ այդպիսով ևս երբևէ անմասն չմնալով քաղաքականությունից ու մեր պետությանն առնչվող հարցերից։

Այս Շարժումն ապակուսակցական է, Շարժման անդամները/ներկայացուցիչները, որոնք երբևէ կուսակցական դրոշներ են ունեցել, այսօր վայր են դրել դրանք։ Շարժման անդամներին մեկ ընդհանուր գաղափար է միավորում՝ արժանապատվությունն ու արդարությունը, և մեկ ընդհանուր նպատակ՝ ունենալ ինքնիշխան պետություն, որը կկարողանա ինքնուրույն լուծել իր խնդիրները ու չկոտրվել ամեն կողմից փչող քամիներից։

Այս Շարժմանը միացած մարդիկ դեմ են ատելության խոսքին, միմյանց արժանապատվությունը նվաստացնելուն, դեմ են բռնությանը։